Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարուքյանը նախ իր վարկանիշով, իր խայտառակ լինել-չլինելով պետք է զբաղվի». Ալեն Սիմոնյան

Հունիս 22,2020 13:26 Share
Աջակցեք aravot.am-ին

«Կարծում եմ՝ պարոն Մարուքյանը նախ իր հետ կապված մտահոգություններով պետք է զբաղվի, իր վարկանիշով, իր խայտառակ լինել-չլինելով կամ անհաջող իրավիճակում գտնվելով»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով օրերս ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի հնչեցրած մտավախությանը, որ՝ չստացվի այնպես, որ ԱԺ-ն համաձայնություն տա Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելուն, իսկ հետո հիմնավորվածության ենթատեքստում պարզվի, որ ԱԺ-ն իր որոշման համար խայտառակ է եղել, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Դատարանը չի արդարացրել Գագիկ Ծառուկյանին եւ չի ասել, թե ԱԺ-ում ներկայացվածը հիմնավոր չէ, պարզապես խափանման միջոց կալանքը այլ խափանման միջոցով է փոխարինել: Հիմա հերթով գան ասեն՝ ես ասում էի, ես ասում էի … վերջին մեկ տարում պարոն Մարուքյանը սովոր է, որ ինչ լինում է, ինքը նախապես ասած է լինում, պետք չի զարմանալ»,-համոզմունք հայտնեց Ալեն Սիմոնյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: