Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը՝ Ռուսաստանում. միջազգային թռիչքների վերսկսումը հնարավոր է լինի ԱՊՀ երկրների ուղղությամբ

Հունիս 25,2020 23:13

Ռուսաստանում միջազգային թռիչքները, որոնք դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով, հնարավոր է լինեն ԱՊՀ երկրների ուղղությամբ, իսկ հունիսի 1-ից բացված հանգստյան տները, հյուրանոցները դեռ չեն շտապում հյուրեր ընդունել:

Նշենք, որ վերջին տվյալներով Ռուսաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 7113 նոր դեպք, ընդհանուր՝ 975 հազար 164,  մահացել է 92 մարդ, ընդհանուր՝ 8605: Երկրում արդեն 6-րդ օրն է գրանցվում է օրական նոր դեպքերի թվի նվազում:

Ինչպես հաղորդում է ռուսական «Կոմերսանտ»  պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն նամակ է հղել «Ռոսպոտրեբնադզոր»-ին և փոխվարչապետին, որում առաջարկել է փուլային տարբերակով սկսել միջազգային չվերթներ իրականացնել դեպի ԱՊՀ երկրներ: Միևնույն ժամանակ պարբերականը չի հստակեցնում, թե երբ է նախատեսվում վերսկսել միջազգային թռիչքները: Ավիաընկերություններից մեկի ներկայացուցիչն էլ «Կոմերսանտ»-ին ասել է, որ Ներադկոյի ուղերձը ձևական բնույթ է կրում. Նրա գերատեսչությունը պատասխանատու է ավիացիայի համար, ինչը նշանակում է, որ պետք է կառավարությանը ներկայացվի ինչ-որ դիրքորոշում:

«Ավելի տրամաբանական կլիներ սկզբում թռիչքներ իրականացնել դեպի եվրոպական երկրներ, որտեղ օրական կորանավիրուսի նոր դեպքերի թիվը չի գերազանցում մի քանի տասնյակը, իսկ ԱՊՀ երկրներում հիվանդության տարածվածության մակարդակը շատ ավելին է: Մեկ այլ հարց է՝ արդյոք եվրոպական երկրները կցանկանան ընդունել ռուս զբոսաշրջիկների»,-ասել է մեկ այլ զրուցակից:

Ռուսաստանը կանոնավոր և չարտերային թռիչքները դադարեցրել է դեռևս մարտի սկզբին, բացառություն էին կազմում միայն հատուկ չվերթները: Միևնույն ժամանակ մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը շարունակում է  կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի արտասահմանյան երկրներ, այդ թվում՝ Լոնդոն, Նյու-Յորք, Սեուլ, Թել-Ավիվ: Ավիաընկերությունից մեկնաբանել են, որ բեռներ են տեղափոխում, իսկ եթե ինքնաթիռում ազատ տեղեր են մնում, ապա Մոսկվայից որոշակի կատեգորիայի ուղևորներ են տեղափոխում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930