Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը

Սեպտեմբեր 28,2026 13:19 Share

Այսօր կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը՝

  • Անմիջապես և մանրակրկիտ լվացեք վերքը օճառով և առատ հոսող ջրով` առնվազն 15 րոպե։ Հնարավորինս շուտ դիմեք բժշկական օգնության՝ անկախ վերքի չափից կամ խորությունից։
  • Բժշկի նշանակմամբ ստացեք կատաղության դեմ պատվաստումները։ Անհրաժեշտության դեպքում կկիրառվի նաև կատաղության դեմ իմունոգլոբուլին։

Ինչո՞ւ են պատվաստումները խիստ կարևոր

  • Կատաղության կլինիկական ախտանշաններն ի հայտ գալուց հետո, այն գրեթե միշտ ավարտվում է մահվան ելքով։
  • Կենդանու կողմից վնասվելուց հետո ժամանակին իրականացված կատաղության դեմ պատվաստումները կանխում են հիվանդության զարգացումը։
  • Հետևաբար, պատվաստումները ոչ միայն կանխարգելիչ, այլև կյանք փրկող նշանակություն ունեն։

Ինչպե՞ս է փոխանցվում կատաղությունը

  • Վարակումը կարող է տեղի ունենալ հիվանդ կենդանու կողմից՝ կծելու, ճանկռելու, վնասված մաշկը կամ լորձաթաղանթները թքոտելու միջոցով։
  • Վարակի հիմնական աղբյուր կարող են լինել շները, կատուները, աղվեսները, գայլերը, ոզնիները, չղջիկները և այլ կաթնասուններ։

Հետևաբար`

Խուսափեք թափառող և վայրի կենդանիների հետ շփումից։

Կենդանիների կողմից վնասվելու ցանկացած դեպքում անմիջապես դիմեք բժշկական օգնության։

Կատաղություն հիվանդությունը հնարավոր է կանխարգելել միայն ժամանակին բժշկին դիմելու և նշանակած կատաղության դեմ պատվաստումների ամբողջ կուրսը ստանալու դեպքում։

Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութերով:

Ոչ աշխատանքային ժամերին և ոչ աշխատանքային օրերին կատաղության դեմ պատվաստումներ կարելի է ստանալ հետևյալ բժշկական կենտրոններում.

Երեխաների համար՝

Արաբկիր ԲՀ

Սուրբ Աստվածամայր ԲԿ

Ուիգմոր Կանանց և երեխաների հիվանդանոց

Մուրացան ՀՀ

ՀՀ մարզերում գործող ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպություններ

Մեծահասակների համար՝

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ Արմենիա ԲԿ

Էրեբունի ԲԿ

Աստղիկ ԲԿ

Շենգավիթ ԲԿ

«Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր

ՀՀ մարզերում գործող ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպություններ

Մի՛ հետաձգեք բժշկին դիմելը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930