Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաջալերում եմ այն գործունեությունը, որ իրականացրել եք վերջին տարիներին». Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

Հուլիս 03,2020 16:09

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երաժշտության, արվեստի, սպորտի բնագավառների մի խումբ ներկայացուցիչներ՝ Կոմիտասի անվան ազգային քառյակի 1-ին ջութակահար, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը, 2-րդ ջութակահար Սյուզի Երիցյանը, քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, ինչպես նաև թավջութակահար Արամ Թալալյանը, գրականագետ Ավետիք Իսահակյանը և Համահայկական խաղերի երևանյան գրասենյակի ղեկավար Դավիթ Չիբուխչյանն արժանացել են պետական բարձր պարգևների՝ իրենց ոլորտների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով պարգևատրվածներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ նրանք իրենց գործունեությամբ, արվեստով, կատարած աշխատանքով արդեն իսկ վաստակել են ժողովրդի հարգանքն ու գնահատանքը:

«Ուրախ եմ, որ երկար տարիների ձեր հայրենանվեր ներդրումը գնահատվում է ոչ միայն շքանշանով, այլև մեր ժողովրդի կողմից,-նշել է նախագահը:- Քաջալերում եմ այն գործունեությունը, որ իրականացրել եք վերջին տարիներին և վստահ եմ, որ շարունակելու եք նույն եռանդով և նվիրումով»:

Պարգևների արժանացած գործիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նույնիսկ ներկայիս դժվարին իրավիճակում իրենց վաստակը գնահատելու և արժևորելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031