Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոման» կարող է Էդին Ջեկոյին վաճառել «Յուվենտուսին»

Հուլիս 04,2020 21:39 Share

Թուրինի Tuttosport թերթը տեղեկացնում է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո «Ռոմայի» ավագ Էդին Ջեկոն կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»:

Հռոմեացիները ֆինանսական խնդիրներ ունեն, իսկ կորոնավիրուսի համավարակի եւ դրա տնտեսական հետեւանքների պատճառով  ներկայիս սեփականատեր Ջեյմս Պալոտտեին չհաջողվեց ակումբը վաճառել The Friedkin Group կորպորացիային, որը պատրաստ էր փակել «Ռոմայի» պարտքերը:

Ստեղծված իրավիճակում «Ռոման» պատրաստ կլինի քննարկել 34-ամյա բոսնիացուն «Յուվենտուսին»  վաճառելու տարբերակը: Առավել եւս, որ Ջեկոյի խաղաոճը դուր է գալիս Մաուրիցիո Սաարիին, որը կարծում է, թե նա «ծեր սինյորայում» հեշտությամբ կկարողանա համագործակցել Կրիշտիանու Ռոնալդուի եւ Պաուլո Դիբալայի հետ:

Էդին Ջեկոյի տրանսֆերի արժեքը կարող է կազմել 14 միլիոն եվրո:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել