Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատացած ենք, որ երկիրը իրական ժողովրդավարության և սահմանադրականության ուղի տեղափոխելու քայլերը հետայսու կլինեն առավել հատու, ավելի հաստատուն․ «Հանուն հանրապետության»

Հուլիս 12,2020 20:08

Թավշյա հեղափոխությանը նախորդած շուրջ երկու տասնամյակներում՝ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կարգավիճակներ ունեցող քաղաքական կուսակցություններն ուղղակի ու անուղղակի մաս են կազմել պետության ու իշխանության զավթմանը, ժամանակ առ ժամանակ կազմելով կոալիցիաներ, դուրս գալով դրանցից, կրկին վերամիավորվելով։ 1998 թվականից եւ դրանից հետո՝ տարբեր փուլերում մաս կազմելով իշխանական կոալիցիաներին, ինչպես նաև այն ժամանակ, երբ միասին կամ առանձին հանդես էին գալիս ընդդիմադիր դիրքերից՝ իրականում լռեցնելու համար իրական ընդդիմության ձայնը, հանցակից ու մասնակից են եղել սահմանադրական կարգի տապալմանը, պետության ու իշխանության զավթմանը, քաղաքացիների ընտրական իրավունքների բռնաբարմանը, դրանց հետևած հետապնդումներին, բռնաճնշումներին։

Այս ուժերից որևէ մեկը անցած քսան և ավելի տարիներին որևէ անգամ որևէ բառ չի ասել Հայաստանում տեղի ունեցած ընտրակեղծարարության, բռնաճնշումների, քաղաքական հալածանքների և այլ ապօրինությունների մասին։ Անգամ այն դեպքերում, երբ նրանք դուրս են եկել կոալիցիաներից, դա արել են ոչ թե ի նշան ապօրինությունների դեմ բողոքի, այլ որովհետև տարակարծություններ են եղել իրենց նյութական շահերի բավարարման չափաքանակների առումով։

Այս ուժերն իրենց ողջ գործունեության ընթացքում եղել են քրեաօլիգարխիկ համակարգի քաղաքական թեւը եւ խոսնակը, արել են առավելագույնը քրեաօլիգարխիկ համակարգի պահպանման համար, քանի որ այն եղել է իրենց նյութական ու քաղաքական շահերի բավարարման հիմնական աղբյուրը։

Այսօր, երբ երկրում վարվում է իրական պայքար այդ նույն քրեաօլիգարխիայի դեմ և հանուն երկրում սահմանադրական արդարադատության վերականգնման, նրանք հայտնվել են նախկին զավթիչ համակարգի պաշտպանների դերում, քանի որ այլևս չեն պատկերացնում իրենց հետագա գոյությունը առանց քրեաօլիգարխիկ համակարգից եկող սնուցումների։

Այսօր, իրական հնարավորություն է ստեղծվել տասնամյակներ շարունակ ժողովրդից խլվածը իշխանությունը ժողովրդին անշրջելիորեն վերադարձնելու համար: Գործընթացին աջակցել են բոլոր առողջ ուժերը, և նախկին համակարգի մնացուկ այս կուսակցությունները հայտնվել են բարիկադների հակառակ կողմում, այն կողմում, որտեղից ընթանում է պայքար պետության ու ժողովրդի դեմ։

Ի հեճուկս նախկինների ու նրանց մետաստազների դերում հանդես եկող ներկա քաղաքական ու պսևդոքաղաքական ուժերի, մերձքաղաքական խմբակների՝ հավատացած ենք, որ երկիրը իրական ժողովրդավարության և սահմանադրականության ուղի տեղափոխելու քայլերը հետայսու կլինեն առավել հատու, ավելի հաստատուն, աննահանջ՝ ինստիտուցիոնալապես երաշխավորելով մեր երկրում 2018 թվականին մեր պետությունը ինքնիշխանության ամրապնդման և օրինականության հաստատման ճանապարհին դրած հեղափոխական գործընթացների անշրջելիությունը:

Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության պետական-իրավական հարցերի աշխատանքային խումբ

Թավշյա հեղափոխությանը նախորդած շուրջ երկու տասնամյակներում՝ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կարգավիճակներ…

Gepostet von Հանուն Հանրապետության am Sonntag, 12. Juli 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031