Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կազմ-պատրաստ ենք։ Ճիշտ ժամանակին տեղ կհասնենք, երբ մեր կարիքը լինի». «Ժամանակ»

Հուլիս 16,2020 12:45

Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, չէ՞, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ է կատարվում ոտնձգություն, չէ՞, հիմա մենք կտեսնենք ՀԱՊԿ-ի վերաբերմունքը։ Կտեսնենք՝ դա իրոք կազմակերպությո՞ւն է, թե՞ շինծու ինչ-որ կառույց։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վովա Առաքելյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից կատարվող ոտնձգություններին։ «Ինձ հետաքրքիր է՝ ՀԱՊԿ-ը ի՞նչ է որոշելու։ Հին ասացվածքը ճիշտ է ասում՝ եղունգ ունես, գլուխդ քորի։ Մենք պետք է ազգովի ուժեղ լինենք»,- ասաց Վովա Առաքելյանը։

Ազատամարտիկը նշեց՝ առավոտից մարտական ընկերները, կռված տղաները զանգում են, հարցնում՝ ե՞րբ են սահման մեկնելու, ե՞րբ են զինվորի ու հրամանատարի կողքին լինելու։ «Ես ասում եմ՝ դեռ սպասում ենք։ Մենք կազմ-պատրաստ ենք։ Ճիշտ ժամանակին մենք տեղ կհասնենք, երբ մեր կարիքը լինի։ 1994 թվականի զինադադարը, երբ տականքները չոքեցին մեր դեմ, խնդրեցին զինադադար, այդպես էլ չհասկացան։ Այս անգամ չի կրկնվի 2016 թվականի ապրիլյան պատերազմը։ Մեռնեմ մեր տղաների շիրիմներին, բայց դա պատերազմ չէր։ Այս անգամ մենք նրանց լուրջ պետք է պատժենք ու կհասնենք՝ որտեղ որ պետք է։ Ասում եմ՝ գոնե մեկ անգամ պատերազմ սկսի, որ այդ տականքների ազգությունը վերացնենք երկրի երեսից։ Մենք բոլորս էլ շունչ ունենք, հոգի ունենք ու կարող ենք կանգնել մեր զինվորների, հրամանատարների կողքին։ Իրենց ցավը տանեմ, անփորձանք լինեն»,- ասաց ազատամարտիկը։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում զգոն են և պատրաստ ցանկացած զարգացումների։ «Սա ուղղակի սադրանք է։ Ադրբեջանում շատ խառն է։ Ալիև համբալը՝ մի կողմից, իրենց պաշտպանության նախարարը՝ մի կողմից ուզում են իրենց արդարացնելու համար ինչ-որ բան անել, պոստ գրավել, Ալիևին ցույց տալ։ Իրենց մոտ միշտ խառն է։ Երեկ եմ խոսել Արցախ։ Բոլորն իրենց տեղերում կանգնած են։ Հրամանատարներն իրենց տեղում են»,- ասաց ազատամարտիկը։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ հարձակում լինի Արցախի ուղղությամբ, Առաքելյանը պատասխանեց՝ դա կլինի Ադրբեջանի վախճանը։ «Եթե Ադրբեջանը ոտնձգություն անի Արցախի ուղղությամբ, դա կլինի իր վախճանը։ Սփյուռքն էլ է մեզ հետ, կջնջենք թուրքերին։ Արցախը հզոր է, Արցախը այսօր ավելի ուժեղ է։ Դեռ մեկուկես ամիս չկա, որ Արայիկ Հարությունյանը նախագահ է դարձել, իսկ Սամվել Բաբայանը՝ անվտանգության քարտուղար, իրենք լծվել են բանակաշինության գործին։ Մենք Արցախի հարցում արդեն հանգիստ ենք, քանի որ Բաբայան Սամվելն այնտեղ է։ Ինքը հրաշալի հրամանատար է, զինվորական»,- վստահեցրեց ազատամարտիկ Վովա Առաքելյանը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031