«Հետաքրքիր բան կա, որը հավաքական առումով բնութագրում է ՔՊ-ին․ ինչը լավ է, բացառապես ձեր շնորհքն է, ինչը վատ է, դուք զրո առնչություն ունեք դրա հետ։ Ես սարսափում եմ այն մտքից, որ դուք մի օր հասնելու եք Տիգրան Մեծին, այո, հասնելու եք իրեն, վստահ եմ, որովհետև ինչ-որ մի խնդիր ի վերջո կասեք, որ Տիգրան Մեծն է մեղավոր»,- ԱԺ նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից եզրափակիչ ելույթ ունենալով այսպիսի մտահոգություն հայտնեց ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը։
Նաև մի օրինակ բերեց․ «Կարող է հնչի գնահատական, որ պայմանականորեն Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառում է ժամանակին արել, ու կասեք՝ այ, դրա համար մենք խնդիրներ ունեցանք»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































