Լրահոս
Օրվա լրահոսը

Կալիֆոռնիայում բնակվող հայերը շարունակում են բողոքն ադրբեջանական ագրեսիայի դեմ. ցույցը վերածվել է ծեծկռտուքի

Հուլիս 22,2020 19:03

Արդեն երկրորդ օրն է, ինչ Կալիֆոռնիայում բնակվող հայերը հավաքվում են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առաջ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանական ագրեսիայի դեմ: Ակցիայի մասնակիցների ձեռքերում Հայաստանի, Արցախի դրոշներն են, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների լուսանկարները:

Նշենք, որ նախօրեին՝ հուլիսի 21-ին, Ադրբեջանի հյուպատոսության մոտ հավաքվել են նաև ադրբեջանցիներ, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել հայերի և ադրբեջանցիների միջև: NBCLA հեռուստաալիքը հրապարակել է կադրեր տեղի ունեցած միջադեպից:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031