Լրահոս
Օրվա լրահոսը

Բեյրութի ավերված թաղամասերում սկսվել են մաքրման աշխատանքները․ «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 08,2020 10:55 Share

Բեյրութը, որը ժամանակին հայտնի էր որպես արևելքի Փարիզ, կրկին նման է պատերազմական գոտիի, որը տուժել է ավերիչ պայթյունի հետևանքով: Այն իր ուժգնությամբ բնութագրվում է որպես մոտ միջուկայինի:

Ավերված թաղամասերում սկսվել են մաքրման աշխատանքներ իրականացվել: Դա ավելի դյուրին է դարձնում անհայտ կորածներին փնտրելու գործը: Մինչ այս պահը զոհերի թիվն անցել է 130-ը, վիրավորներինը ՝ ավելի քան 5000-ը:

Մի շարք հոսպիտալներ ևս վնասվել են պայթյունի արդյունքում, որոնց թվում է Սուրբ Ջորջի համալսարանական հիվանդանոցը: Այն քաղաքի ամենամեծ հիվանդանոցներից է: Առանց ժամանակ կորցնելու՝ հիվանդանոցներն արդեն դիմում են օգնության կոչով:

Կարծիք կա, որ պայթյունը հնչել է պահեստներում ամոնիումի նիտրատի մեծ քանակության ոչ պատշաճ պայմաններում պահպանելու արդյունքում՝ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին: Այսօր ակտիվիստները կոչ են անում անկախ հետաքննություն իրականացնել:

Մի քանի ամիս շարունակվող հակակառավարական ցույցերից հետո ղեկավարության նկատմամբ հանրության վստահությունը զգալիորեն պակասել է: Հինգշաբթի օրը տեղի բնակչությունը դիմավորել է Ֆրանսիայի նախագահին հակակառավարական կոչերով:

Էմանուել Մակրոնը առաջարկեց իր օգնությունը և կոչ արեց Լիբանանի իշխանություններին իրականացնել իրական բարեփոխումներ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31