ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի 2 կոնտակտավորների մոտ:
Միևնույն ժամանակ, COVID-19 -ի ախտորոշմամբ 12 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 250 մարդու մոտ, որից 213-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 6 838 փորձանմուշի հետազոտություն:
ԱՐՑԱԽ/ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/171212747852847/?type=3&theater


















































