Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Մահացել է Նահապետ Մելքոնեանը

Օգոստոս 16,2020 12:50

Սրտի դառն կսկիծով կը գուժենք մեր սիրեցեալ ամուսնոյն, հօր, մեծհօր, եղբօր եւ աներհօր Նահապետ Մելքոնեանին անժամանակ մահը։ Նահապետը հոգին աւանդեց Կիրակի, Օգոստոս 9, 2020-ին իր բնակարանին մէջ (Կլենտէյլ, Գալիֆորնիա)։

Նահապետ Մելքոնեանին լայնածաւալ գրական, մշակութային, հասարակական, եկեղեցանուէր եւ ազգանուէր ծառայութիւնը պարգեւ էր Հայ ազգին եւ մանաւանդ Հայ Երուսաղեմին ու Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց Վարժարանին։

Յուղարկաւորութեան թաղման կարգը բաց է հանրութեան եւ տեղի պիտի ունենայ Հինգշաբթի, 20 Օգոստոսին ժամը 12:30-ին Լոս Անճելըսի Forest Lawn Hollywood Hills գերեզմանատան մէջ (Հասցէ՝ 6300 Forest Lawn Drive, Los Angeles, CA 90068): Դիմակ հագնիլը պարտադիր է թաղման կարգին ընթացքին:

Սգակիրներ՝
Այրին՝ Տիկ. Անի Մելքոնեան
Դուստրը՝ Տէր եւ Տիկ. Միհրան եւ Թալին Թումաճան եւ զաւակը՝ Նշան
Դուստրը՝ Օրիորդ Դալար Մելքոնեան
Քոյրը՝ Տէր եւ Տիկ. Սաքօ եւ Արմինէ Պետրոսեան եւ զաւակունք
Եղբայրը՝ Տէր եւ Տիկ. Գէորգ եւ Լենա Մելքոնեան եւ զաւակը
Եղբայրը՝ Տէր եւ Տիկ. Յարութ եւ Գէրըն Մելքոնեան եւ զաւակունք
Քոյրը՝ Տէր եւ Տիկ. Վահէ եւ Փօլին Իկիտպաշեան եւ զաւակունք
եւ համայն Մելքոնեան, Մխճեան, Չագմագեան, Գլխունի, Թումաճան, Պետրոսեան, Իկիտպաշեան, Ալպինա, Գէօլեան, Ղուկասեան, Մշիկեան եւ Մէթքէֆ ընտանիքները, հարազատներն ու բարեկամները:

Մասնակից կրնաք ըլլալ Մելքոնեան եւ համայն ընտանիքներուն սուգին փոխան ծաղկեպսակի նուիրատուութեամբ՝ Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց Վարժարանի Սանուց Միութեան (Check made out to: “Jerusalem Holy Translators Alumni Association”) հետեւեալ նպատակներուն համար (Յաճեցէք ընտրել մէկ հատը):

Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց Վարժարան:
Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ Տավուշի Թեմ՝ երեխաներուն Քրիստոնէական կրթութեամբ դաստիարակելու համար:
Պէյրութի Հայ կարիքաւոր ընտանիքներու:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։ Լոյս մշտնջենի հոգւոյն նորա։

Միհրան Թումաճան եւ Մելքոնեան ընտանիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31