Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուլանալու իրավունք չունենք: Սահմանափակումները չպետք է ազդեն մարտական խնդիրների կատարման վրա». Վրեժ Գաբրիելյան

Սեպտեմբեր 02,2020 17:46

ԱԻՆ ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանը կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Այն մեկնարկել է շնորհավորական խոսքով: Նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ԱԻՆ Հոգեբանական աջակցության բաժնի պետ Արևիկ Երիցյանին փոխգնդապետի կոչում է շնորհվել:

Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին: Լողասեզոնն ավարտված է, սակայն նախարարի հանձնարարականով՝ շաբաթ և կիրակի օրերին Սևանա լճի լողափերում ուժեղացված հսկողությունը կշարունակվի:

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Մարզային փրկարարական վարչությունների փրկարարների կողմից վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի ուսումնական հաստատություններում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Սեպտեմբերի 4-ն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: Խոշոր միջոցառումներ չեն անցկացվի:

ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանին զեկուցվել է, որ Մարզային փրկարարական վարչություններ այցելելու ցանկություն են հայտնել մարզերի և համայնքների ղեկավարները, որպեսզի շնորհավորեն տոնի առթիվ: Հանդիպումները լինելու են բացօթյա՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:

Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնին՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքում տեղի ունեցած պայթյունից հետո կատարած գրագետ և կազմակերպված գործողությունների համար:

Գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը մի շարք հանձնարարականներ է տվել կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ ընդգծելով, որ բարդ տարի է, թուլանալու իրավունք չունեն: «Շարունակելու ենք նույն տեմպով՝ ամեն ինչ անել, որ համավարակի պայմաններում առկա սահմանափակումները չազդեն արձագանքման մարտունակության վրա»,- ասել է ՓԾ տնօրենը:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930