Լրահոս
Օրվա լրահոսը

Be Yourself. «Մանկական Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանի նոր՝ գունեղ տեսահոլովակը

Սեպտեմբեր 11,2020 21:01

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝  Be Yourself երգի հիման վրա: Անգլալեզու ստեղծագործության հեղինակը Լիլի Գրիգորյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Հարութ Թեւոսյանը:

14-ամյա երգչուհու նոր երգն այն մասին է, որ չպետք է հանձնվել եւ փորձել փոխել էությունը` «գնա առաջ եւ մի նայիր ետ, ոչ մի վատ բան չկա, երբ այնպիսին ես, ինչպիսին կաս»,-ասվում է կրկներգում:

Իր առաջին տեսահոլովակը՝ Happy Birthday-ը, Կարինա Իգնատյանը ներկայացրել է երկու տարի առաջ:

Կարինան, չնայած փոքր տարիքին, արդեն հասցրել է ելույթներով ներկայանալ Ռուսաստանի ամենահայտնի երաժշտական նախագծերում եւ մրցույթներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930