Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԳՄՍ-ն այս հարցում եւս թերացել է». մասնավոր դպրոցներում դասերն անցկացվելու են ամեն օր, իսկ պետական դպրոցներում՝ օրումեջ. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 15,2020 10:14 Share

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրապետության մասնավոր դպրոցներում դասերն անցկացվելու են ամեն օր, իսկ պետական դպրոցներում՝ օրումեջ։

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ սաների ծնողներից։ Հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, որտեղից, ի պատասխան մեր հարցմանը, նշեցին. «Պետական դպրոցներում երեխաների քանակը 36 է, իսկ մասնավոր դպրոցներում՝ մինչեւ 20 է հասնում նրանց թիվը։ Սա է պատճառը, որ մասնավոր դպրոցների սաներն ամեն օր հնարավորություն ունեն հաճախելու դպրոց»։ Բացի այս, նախարարությունից փոխանցեցին, որ ուսումնական պլանով ոչ պետական դպրոցների պարագայում նույնպես սահմանված է վեցօրյա ռեժիմ, որոշակի փոփոխություններ լինում են՝ պայմանավորված երկարօրյայի հետ։ Բայց ինչպես ասում են, ԿԳՄՍ-ն այս կազմակերպչական հարցում եւս թերացել է։ Թե ինչ քաոս է սպասվելու հանրակրթական ոլորտում, ցույց կտա ժամանակը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել