Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանն գրադարանային ոլորտի աշխատակիցներին հորդորել է լինել առավել նախաձեռնող կրթական հաստատություններին օժանդակելու, համատեղ ծրագրեր իրականացնելու գործում

Հոկտեմբեր 08,2026 17:54 Share
Աջակցեք aravot.am-ին

Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով։

Նախարարը շնորհակալություն է հայտնել երկարամյա բարեխիղճ ու շնորհակալ աշխատանքի համար՝ ընդգծելով նրանց ավանդը գրադարանային գործի զարգացման և ընթերցանության խթանման ուղղությամբ։

Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ Կառավարության նոր ծրագրում ընթերցանության խրախուսումն առաջնահերթություն է․ իրականացվելու են բազմաթիվ նոր ծրագրեր՝ միտված հանրության շրջանում ընթերցանության մակարդակի բարձրացմանը։

Նա անդրադարձել է նաև 15 տարեկան դպրոցականների շրջանում անցկացված միջազգային հետազոտության արդյունքներին՝ շեշտելով, որ ուսումնական հաստատությունների անելիքներին զուգահեռ շատ կարևոր է նաև գրադարանների դերը:

«Գրադարանները իսկապես պետք է համայնքային կենտրոններ լինեն և դառնան բոլոր տարիքի մեր քաղաքացիներ համար ամենահաճախ այցելվող վայրերից մեկը: Ընթերցանությունը շատ ավելի խորը արմատներ է ձգում այնտեղ, որտեղ այն ուղեկցվում է կարդացած նյութի քննարկմամբ, կարծիքների փոխանակմամբ: Գրադարաններն այն տարածքներն են, որտեղ պետք է տեղի ունենան ընթերցումներ ու քննարկումներ․ այստեղ գրադարանավարներն ունեն շատ կարևոր անելիք՝  հուշելու հետաքրքրող թեմաների շրջանակում՝ ինչ գրականություն ընթերցել: Անչափ կարևորում են նաև գրադարանների և կրթական հաստատությունների սերտ համագործակցությունը և  ուրախ եմ, որ որոշ գրադարաններ այս ուղղությամբ ակտիվ աշխատում են»,- նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գրադարանավարների շարունակական վերապատրասումները և հավելել, որ նախընթաց շրջանում արդեն իրականացվել են բազմաթիվ վերապատրաստումներ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ․ նմանօրինակ նախաձեռնությունները կլինեն շարունակական։

Ընդգծելով, որ 2026-2027 ուսումնական տարին նախարարությունը հայտարարել է «Ընթերցանության տարի»՝ Ժաննա Անդրեասյանն հորդորել է գրադարանային ոլորտի աշխատակիցներին լինել առավել նախաձեռնող կրթական հաստատություններին օժանդակելու, համատեղ նախաձեռնություններ և ծրագրեր իրականացնելու գործում:

Հանդիպման ընթացքում նախարարը գրադարանային ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է նաև առաջիկայում մեկնարկող ատեստավորման  գործընթացին վերաբերող մի շարք հարցեր. «Կառավարության ծրագրով  գրադարանավարների աշխատավարձերի բարձրացում է  նախատեսվում: Գործառույթները, աշխատանքի հանդեպ պահանջները տարբեր են, ուստի կառանձնացվեն մասնագիտական համապատասխան խմբեր և յուրաքանչյուր խմբի համար՝ ըստ  պաշտոնի և պարտականությունների նկարագրի, կկազմակերպվի ատեստավորում, որը կապահովի նաև վարձատրության նկատելի բարձրացում»,- նշել է նախարարը և հավելել, որ ատեստավորման գործընթացը կնպաստի գրադարանային ոլորտի աշխատակիցների սոցիալական երաշխիքների ամրապնդմանը, ինչպես նաև ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավմանը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031