Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԵՄ-Թուրքիա հարաբերությունները «ջրբաժանային» փուլում են. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 15,2020 22:25

«Ամերիկայի ձայն». Եվրամիության հարաբերությունները Թուրքիայի հետ շրջադարձային փուլում են,- ասել է դաշինքի գլխավոր դիվանագետը՝ հորդորելով Անկարային հետ կանգնել Միջերկրական ծովի արեւելքում հակամարտությունից և երկրում պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Խոսեպ Բորելի խոսքով՝ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները կախված են նրանից, թե ինչ կլինի հաջորդ օրերին. «Թուրքիայի հետ հարաբերությունը շարունակվում է՝ հուսալով, որ դրանում Եվրախորհուրդը կկարողանա կառուցողական մոտեցում զարգացնել: Հաստատ կարող եմ ասել, որ այդ հարաբերությունների պատմության մեջ ջրբաժանային պահ է: Գնդակը կհայտնվի այս կամ այն կողմում՝ կախված նրանից, թե ինչ տեղի կունենա առաջիկայում»:

ԵՄ առաջնորդները պատրաստվում են հանդիպել հաջորդ շաբաթ՝ քննարկելու Թուրքիայի հարցը:

Տարածաշրջանում լարվածություն է առաջացել բնական գազով պոտենցիալ հարուստ ծովային տարածքների շուրջ Թուրքիայի հետաքրքրվածության պատճառով, ինչը հակասում է Հունաստանի և Կիպրոսի շահերին: Մի քանի երկրներ ծովային զորավարժություններ են անցկացրել այնտեղ, իսկ Թուրքիան Կիպրոսի մերձակայքում նավթ և գազ է որոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930