Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթ Ագաթանգեղոսի փողոցում․ տուժածը հոսպիտալացվել է

Սեպտեմբեր 26,2020 18:30

Սեպտեմբերի 26-ին, ժամը 17։25-ին ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում՝ կրկեսի շենքի մոտակայքում, նկատել է վրաերթ։

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռոզա Ա․, ծնված 1993 թ․) վրաերթի է ենթարկել Մարինե Ի․-ին (ծնված 1999 թ․)։
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930