Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական իշխանությունների ներգրավվածությունը հակամարտության մեջ հղի է լրջագույն հետևանքներով. Զոհրաբ Մնացականյան

Սեպտեմբեր 29,2020 22:10

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ իր միջազգային մի շարք գործընկերների հետ

Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ իր միջազգային մի շարք գործընկերների՝ Միացյալ Թագավորության Եվրոպական քաղաքականության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթոնի, Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերներին ներկայացրեց Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում վերջին զարգացումները։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն առավել քան ի ցույց է դնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ քաղաքականությունը։

Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության համատեքստում՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ թուրքական իշխանությունների ներգրավվածությունը հակամարտության մեջ հղի է լրջագույն հետևանքներով և ուղիղ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930