Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Եթե  հաստատվի Թուրքիայի կողմից հայկական ինքնաթիռի խոցումը, ապա Էրդողանը կստանձնի Կովկասում տոտալ պատերազմ հրահրելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը համաշխարհային մակարդակի հասցնելու լրջագույն պատասխանատվությունը

Հոկտեմբեր 02,2020 23:40

Աննա Չինցիա Բոնֆրիսկո

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր 

Եթե  հաստատվի Թուրքիայի կողմից հայկական ինքնաթիռի խոցումը, ապա Էրդողանը կստանձնի Կովկասում տոտալ պատերազմ հրահրելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը համաշխարհային մակարդակի հասցնելու լրջագույն պատասխանատվությունը:

Թուրքիան ցույց է տալիս իր երկակի դեմքը. մի կողմից հանդիսանում է Մինսկի խմբի անդամ է, որի նպատակն է խրախուսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ լուծման խրախուսումը, իսկ մյուս կողմից՝ զենքով և ֆինանսավորմամբ աջակցում է ադրբեջանական ռեժիմին:

Ես ակնկալում եմ, որ ԵՄ-ն հնարավորինս արագ հետաքննություն սկսի միջադեպի կապակցությամբ և, ամեն դեպքում, խոչընդոտ հանդիսանա Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժմանն աջակցող թուրքական գործողություններին: 

 

Այսօր խորհրդարանական հարցադրում եմ կատարել, որով ուշադրության եմ հրավիրել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև աճող առևտրային հարաբերությունների վրա՝ չնայած Հայաստանի դեմ շարունակվող ռազմական գործողություններին, որի համար պատասխանատու է Բաքվի կառավարությունը, ինչպես նաև Էրդողանի հետ վերջինիս ունեցած շատ վտանգավոր հարաբերություններին:

Ուստի Հանձնաժողովին հարց ուղղեցի, թե արդյոք այդ ամենն արվել է եվրոպական արժեքներն անտեսելով, առանց եվրոպական սուբսիդիաները վերահսկելու մեխանիզմների առկայության, և հատկապես, թե ինչպես է ԵՄ-ն պատրաստվում պատասխանել միջազգային հանրության օգնությունը հայցող Հայաստանի նախագահի կոչին:

Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ հետևանքն է ԵՄ ինստիտուտների՝ միայն բիզնեսի հարցում «աշխարհաքաղաքական» տեսանկյունը հաշվի առնելու և լռելու այն ժամանակ, երբ ամենաթույլերին անարդարությունից և բռնությունից պաշտպանելու կարիք կա:

 

 

Oggi ho presentato un’interrogazione parlamentare in cui ho messo sotto i riflettori i sempre maggiori rapporti...

Posted by Anna Cinzia Bonfrisco on 2020 թ. սեպտեմբերի 28, երկուշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031