Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք մինչև վերջին օրը օգնել մեր զինվորականներին»

Հոկտեմբեր 05,2020 17:10 Share
Աջակցեք aravot.am-ին

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մարդիկ ակտիվ են․ ամեն մեկը իր հնարավորության սահմաններում փորձում է օգտակար լինել բանակին։

Մի խումբ տղամարդիկ կամավոր հավաքվել են և փոցխեր և բահեր են պատրաստում բանակի համար։

Կանայք էլ անվճար կարում են զինվորականների շորերը։

Գայանե Գուդրունցը պատերազմի առաջին օրը իր կարի արտադրամասում սկսեց զինվորականներին անվճար ծառայություններ տրամադրել․ «Արդեն 8-9 օր է, մենք մեր զինվորականներին անվճար սպասարկում ենք։ Մենք այսօր այստեղ հանգիստ ենք, որ իրենք սահմանին են։ Ամեն մի երեխու համար ցավ ենք ապրում, բոլորը մեզ համար միակն են։ Այստեղ մենք անվճար բոլորին օգնում ենք՝ իրենց հագուստների նորոգումից սկսած, արյան կարգի շևրոններով վերջացած՝ անվճար բաժանում ենք։ Մենք գիտենք, որ դա կարևոր է մեր տղաների համար, մենք պատրաստ ենք մինչև վերջին օրը օգնել մեր զինվորականներին, մեր տղաներին»։

Տիկին Գայանեի խոսքով՝ պատերազմի օրերին չէր կարող իր ձեռքի աշխատանքը վաճառել զինվորականներին․ «Միայն, թե խաղաղություն լինի, ուրիշ բան չենք ուզում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: