Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադան արգելել է Արցախում օգտագործվող սպառազինությունների համար համապատասխան արտահանումները

Հոկտեմբեր 05,2020 23:20 Share

Կանադան կասեցրել է Ղարաբաղում օգտագործվող սպառազինությունների համար համապատասխան արտահանումները։ Այս մասին Թվիթերում գրել է Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը։

«Վերջին օրերին պնդումներ են  հնչում, թե կանադական  տեխնոլոգիաներ են օգտագործվում Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունում։ Այդ մեղադրանքներից ելնելով՝ ես հանձնարարել եմ Global Affairs Canada-ին անհապաղ հետաքննություն սկսել այդ պնդումների  կապակցությամբ։

Կանադայի արտահանման խիստ ռեժիմի և ընթացիկ հետաքննությանը համապատասխան՝ ես կասեցրել եմ համապատասխան արտահանումները»,- գրել է արտգործնախարարը։

Կանադան մտահոգ է խաղաղ բնակչության շրջանում զոհերի պատճառով և կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել բռնությունը դադարեցնելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար»,- գրել է Շամպանը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել