Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կրկին զանգահարել է Պուտինին

Հոկտեմբեր 05,2020 23:28

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ Կրեմլի մամուլի ծառայությանը վկայակոչելով:

«Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Փաշինյանի նախաձեռնությամբ:

Իսկ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝  «Կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրացում են ստացել՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ: Դժբախտաբար այն հանգեցնում է լուրջ կորուստների և քաղաքացիական բնակչության զոհերի»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031