Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը Էրդողանին լրջագույն մտահոգություն է հայտնել Ղարաբաղում գրոհայինների ռազմական ներկայության կապակցությամբ

Հոկտեմբեր 14,2020 21:07

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը քննարկել են Ղարաբաղում իրավիճակի քաղաքական կարգավորման ակտիվացումը, հայտնում են Կրեմլից։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։ «Մանրամասն քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը։ Երկու կողմերն էլ հաստատել են մարդասիրական հրադադարի պահպանման կարևորությունը։ Պուտինն ու Էրդողանը կողմ են արտահայտվել քաղաքական  գործընթացի ակտիվացմանը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ծրագրերին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պուտինը լրջագույն մտահոգություն է հայտնել Ղարաբաղում գրոհայինների ռազմական ներկայության կապակցությամբ։ «Հույս ենք հայտնել, որ Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կխաղա հակամարտության լարվածության թուլացման գործում»,- ասված է հայտարարության մեջ։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031