Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Որոշ փորձագետներ նշել են՝ Իրանի տարածքում հայտնված ԱԹՍ-ը օգտագործվել է Իրանի տարածք մտնելու համար. իրանագետ

Հոկտեմբեր 16,2020 23:33

Իրանն այլևս անպատասխան չի թողնի մարտական արկերը, որոնք հարվածում են իր սահմանամերձ հատվածներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը անտարբեր չի մնալու»,- Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի այս հայտարարությունը իրանագետ Գարիկ Միսակյանի մեկնաբանմամբ անհասցե չէ:

«Իրանի սահմանում արկերի ու իսրայելական լրտեսական ԱԹՍ-ի հայտնվելուց հետո Իրանը հասցեական հորդորներ չի հղում, բայց պարզ է, որ լրտեսական ԱԹՍ-ն Ադրբեջանի ԶՈւ-երում է օգտագործվում: Որոշ  փորձագետներ նշել են, որ Իրանի տարածքում հայտնված ԱԹՍ-ն օդում բավականին հեռու է եղել հակամարտության գոտուց, այսինքն՝ հասցեագրելով, որ այն օգտագործվել է  Իրանի տարածք մտնելու համար»,- ասաց իրանագետը:

Նրա խոսքով, Արցախի հակամարտության հարցում Իրանը մշտապես հավասարակշռված դիրքորոշում է ունեցել ու խաղաղ կարգավորման կողմնակից է եղել.  «Բայց Թուրքիայի  ջանքերով Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների այցից  հետո Իրանում արտաքին քաղաքականության եւ ռազմական ղեկավարության հռետորաբանությունը փոխվեց, քանի որ Իրանը վտանգ զգաց հյուսիսային սահմանների  ուղղությամբ»:

Իրանագետը համոզված է, որ Իրանը  ռազմական միջամտության չի գնա ներկա փուլում ՝ հաշվի առնելով, որ բոլոր խաղացողները, բացի Թուրքիայից, կողմ են հրադադարին, բայց Իրանը կարող է  միջամտել, երբ վտանգ զգա հյուսիսային սահմաններում, երբ ահաբեկիչները փորձ անեն  մուտք գործել  Իրանի տարածք:

Գարիկ Միսակյանի խոսքով, Իրանը դիվանագիտական ճանապարհով է փորձում միջամտել, արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է միջնորդական առաքելության, հիմնահարցի խաղաղ կարգավորման ու կողմերին բանակցային գործընթաց բերելուն: Ըստ մեր զրուցակցի՝ Իրանի ազգային անվտանգության  շահերից է  բխում հյուսիսային սահմաններում  պատերազմական գործողություները բացառելը  եւ Արցախի հետ սահման ունենալը, որովհետեւ այդ սահմանը Իրանի ամենաանվտանգ սահմաններից մեկն է եղել մինչեւ հիմա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031