Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար․ ՅՈՒՆԻՍԵՖ

Հոկտեմբեր 17,2020 22:42

Լեռնային Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար։ Երեխաների մահվան և վիրավորման բազմաթիվ դեպքերին զուգահեռ՝ վնասվել կամ փլուզվել են հարյուրավոր տներ և դպրոցներ։ Բազմաթիվ երեխաներ ընտանիքների հետ շաբաթներ շարունակ տառապում են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից և վշտից։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը խստագույնս հորդորում է, որ պետք է հավատարիմ մնալ հումանիտար հրադադարին, որին երկու կողմն էլ համաձայնել էր հոկտեմբերի 9-ին: Երեխաները, ընտանիքները, քաղաքացիական հաստատությունները պետք է պաշտպանված լինեն մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի տառին համապատասխան։

Ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը բոլոր երեխաների լավագույն շահն է։

ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նյու Յորք/Ժնև, 17-ը հոկտեմբերի, 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031