Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում մենք համոզվել ենք, որ պատերազմն ուղղված է հատուկ քաղաքացիական ազգաբնակչությանը՝ ահաբեկելու, վախեցնելու եւ էթնիկ զտումներ կազմակերպելու». Գերմանիայի պատգամավորներ

Հոկտեմբեր 18,2020 23:48

Արցախ այցելած Բունդեսթագի պատգամավորները ճեպազրույցի ընթացքում ասացին․

«Մենք Արցախում տեսել ենք հրետակոծությունների հետեւանքները եւ համոզվել, որ դա արվել է հատուկ քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ նրանց ահաբեկելու, վախեցնելու եւ էթնիկ զտումներ կազմակերպելու նպատակով: Եվ մենք դրան դեմ ենք հանդես գալիս: Կոչ ենք անում, որպեսզի աշխարհը դատապարտի Ադրբեջանին՝ Սիրիայից, Լիբիայից միջազգային իսլամական ահաբեկիչներ բերելու համար, որոնք պատերազմում են քաղաքացիական բնակչության դեմ:

Եթե պարզվի, որ Ադրբեջանն ահաբեկիչներին օգտագործում է հատուկ Արցախի դեմ պատերազմելու նպատակով, Ադրբեջանը պետք է համարվի միջազգային ահաբեկչության գլխավոր դերակատարներից մեկը եւ դատապարտվի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031