Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բունդեսթագի պատգամավոր. «Մենք ուզում ենք, որպեսզի Արցախում պատերազմ սկսած կողմերը պատժամիջոցների ենթարկվեն եւ դրանք տարածվեն Ադրբեջանի ու Թուրքիայի վրա»

Հոկտեմբեր 18,2020 23:32

Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Քոյթերն այսօր Ստեփանակերտում հրավիրված ճեպազրույցում ասաց. «Շատ կարեւոր է արձանագրել, որ սա տեղային հակամարտություն չէ, սա մեծ պատերազմ է: Մենք այստեղ ենք, որպեսզի եվրոպական ժողովուրդներին արթնացնենք եւ ցույց տանք, թե իրականում ինչ է կատարվում Արցախում: Մենք նաեւ փորձում ենք լուծումներ գտնել Արցախի համար: Շատերը դեռ պետք է գիտակցեն, թե որն է Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ խնդրի էությունը: Մենք անձամբ ենք, տեսել, որ արգելված կասետային հրթիռներով հրետակոծվել են քաղաքացիական խաղաղ բնակչության շենքերը:

Մենք մտավախություն ունենք, որ այստեղ կարող է նոր ցեղասպանություն տեղի ունենալ եւ ցանկանում ենք Հայաստանի եւ Արցախի սահմաններից դուրս ցույց տալ, որ ԱԹՍ-ներով փորձում են ոչնչացնել տեղի ազգաբնակչությանը: Ուզում ենք, որպեսզի ամբողջ աշխարհում հասկանան, թե ինչ է կատարվում այստեղ եւ սկսեն դրա դեմ կոնկրետ քայլեր անել:

Մենք դատապարտում ենք բոլոր ագրեսիվ քայլերը եւ ցանկանում, որ հենց հիմա ավարտվի պատերազմը: Մենք ուզում ենք, որ պատերազմ սանձազերծող կողմերը պատժամիջոցների ենթարկվեն: Եվ պատասխանատու ենք, որպեսզի այդ պատժամիջոցները տարածվեն Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031