Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Խաղաղութիւն Արցախի մէջ». Յունաստանի հայերը դատապարտած են Ազրպէյճանն ու Թուրքիան՝ փակելով յոյն-թրքական անցակետը

Հոկտեմբեր 19,2020 14:16 Share

Եռագոյն. Արցախի եւ Հայաստանի դէմ սկսած ռազմական գործողութիւններուն հետեւանքով՝ Յունաստանի մէջ ապրող բազմաթիւ հայեր իրենց բողոքը արտայայտած են ընդդէմ Ազրպէյճանի եւ Թուրքիոյ:

Անոնք Հոկտեմբեր 19-ի վաղ առաւօտեան Ալեքսանդրուպոլիս քաղաքի կեդրոնէն ինքնաշարժներով շարժած են յոյն-թրքական անցակէտ, յետոյ քայլերթով փակած են զայն:

Ըստ «Արմենփրես»-ի` Հայերն ու անոնց աջակցող օտարները ծածանած են Հայաստանի եւ Արցախի դրօշները, վանկարկած` «Պիտի յաղթենք», «Յաղթանակ, յաղթանակ, յաղթանակ»:

Բողոքի ցոյցին մասնակիցներուն ձեռքին եղած են պաստառներ, որոնց վրայ գրուած էր. «Արցախն ուժեղ է», «Լեռնային Ղարաբաղն արդէն անկախ է», «Խաղաղութիւն Արցախի մէջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել