Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Որդեկորույս մայրը՝ Նիկոլ Փաշինյանին. «Բանակցությունները կվարեք հաղթողի դիրքերից»

Հոկտեմբեր 19,2020 23:20

Որդեկորույս մայր, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարոգործական հիմնադրամի հինմնադիր-տնօրեն Կարինե Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԻՆ տվեցի, իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ:

Բայց ես էլ լուռ սգալու իրավունք և ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է.

Վաղը վարչապետը կմեկնի Մոսկվա բանակցությունների-

Դիմում եմ երկրի 1-ին դեմքին՝

Պարո՛ն վարչապետ, բանակցության սեղանի շուրջ նստելու պահին անպայման հիշեք՝

Դուք դեռ շատ մայրերի չեք հանձնել նրանց որդիների մարմիններն անգամ, ուրեմն որևէ պայմանով, լսո՞ւմ եք՝ որևէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանը: Այս պատերազմում մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, կես ճանապարհին չկանգնեք.  որդուն կորցրած մայրերը այլևս Երկրի վրա չեն ապրում, նրանք ապրում են Երկնքի ու Երկրի միջև, որտեղից ամեն ինչ ավելի տեսանելի է, որտեղից Տիեզերական ճշմարտությունն ավելի մոտ է……. հավատացեք մեզ՝ մենք հաղթել ենք արդեն:

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԱՐԵՔ ՀԱՂԹՈՂԻ ԴԻՐՔԵՐԻՑ,  սա մեր՝ որդեկորույս մայրերի, միակ պահանջն է:

Առայժմ այսքա՛նը»:

Ես իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԻՆ տվեցի իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ: Բայց ես էլ լուռ սգալու իրավունք և ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է. Վաղը...

Posted by Կարին Տոնոյան on 2020 թ. հոկտեմբերի 19, երկուշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031