Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Լավ է, վատ է, շատ վատ է, որեւէ բան չեմ կարող ասել». Շարմազանով

Հոկտեմբեր 19,2020 23:30

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այսօր մասնակցած արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները հանդիպումից որեւէ մանրամասն չցանկացան ներկայացնել:

«Մեր հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ռազմաճակատում ու դիվանագիտական ճակատում տեղի ունեցող զարգացումները: Ավելին չեմ կարող ասել՝ լավ է, վատ է, շատ վատ է, որեւէ բան չեմ կարող ասել, մանավանդ, որ անվտանգության խորհրդի նիստ էլ է եղել, մեր հանդիպումը հաջորդել է անվտանգության խորհրդի նիստին»,- Aravot.am-ին ասաց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ունեն ջենթլմենական պայմանավորվածություն:

Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է՝ պատրաստ են փոխզիջման. իրենց համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Պարոն Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ արդյոք վարչապետի այդ դիրքորոշման շուրջ քննարկումներ եղել են, ի պատասխան ասաց՝ ոչ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ, ինչից հետո հանդիպման պատրաստակամություն հայտնեց նաեւ Նիկոլ Փաշինյանը: Էդուարդ Շարմազանովից նաեւ հետաքրքրվեցինք՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումներ կբերի՞ այդ հանդիպումը, ակնկալիքներ ունի՞ ի պատասխան ասաց՝ կառավարությունը թող պատասխանի ձեր հարցերին, նա նաեւ ասաց՝ իրավասու չէ գնահատականներ հնչեցնել ռազմական դրության ժամանակ:

Մենք նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե վարչապետի հետ հանդիպումները նպատակային կամ օգտակար համարո՞ւմ է, թե՞ ավելի արհեստական հանդիպումներ են, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Չեմ մեկնաբանում ձեր հարցը, կերեւա արդյունքներից, պատերազմի դաշտում եւ դիվանագիտական ճակատում արդյունքներ կլինե՞ն, այդ ժամանակ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքը կարտահայտի»:

Այսօրվա հանդիպումից հետո լրագրողները Շարմազանովից նաեւ հետաքրքրվել էին, թե անդրադարձ եղե՞լ է 16 կուսակցության առաջարկին՝ հրատապ կարգով ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին ստեղծելու մասին, Շարմազանովը կրկին չէր պատասխանել, իսկ լրագրողներից մեկի դիտարկմանը, թե իրենց նման քայլը հակասահմանադրական են որակել, ինչպես կմեկնաբանի, Շարմազանովը պատասխանեց՝ ներքաղաքական խժդժությունների ժամանակը չէ, մեղադրողները երեւի լավ չեն ընթերցել հայտարարության տեքստը, իրենց նամակի հասցեատերը կառավարությունն ու վարչապետն են, այլ կողմերից ակնկալիքներ չունեն էլ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031