Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ջո Բայդենի շտաբից հայտնել են ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու մասին

Նոյեմբեր 04,2020 22:22

ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի նախընտրական շտաբից հայտնել են նախագահական  ընտրություններում  հաղթելու մասին։ Շտաբի ներկայացուցիչ Ջեն Դիլոնը վստահություն է հայտնել, որ հենց Դեմոկրատական կուսակցության թեկնածուն է դառնալու ԱՄՆ նախագահ։

«Ամենակարևորն այն է, որ Ջո Բայդենը առաջ է շարժվում դեպի հաղթանակ և կդառնա Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Բայդենը հաղթելու է Միչիգանում և Փենսիլվանիայում։ Բայդենի նախընտրական շտաբում չեն բացառել, որ Դոնալդ Թրամփը կարող է ձայների վերահաշվարկ պահանջել Վիսկոնսինի նահանգում։

Նշենք, որ այս պահին, ըստ նախնական  հաշվարկների,  Ջո Բայդենը հավաքել է ընտրողների ձայների 50.15 տոկոսը, իսկ Դոնալդ Թրամփը՝ 48.24։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30