Ինչպես տեղեկացրել ենք, այսօր հրապարակում հավաքից առաջ ոստիկանությունը վարչական ձերբակալություններ էր իրականացնում:
Բերման ենթարկվեց նաեւ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Քիչ առաջ նա իր ՖԲ էջում տեղեկացրեց. «Ես դուրս եկա ոստիկանության Էրեբունու բաժնից և շտապ գնում եմ կառավարություն միանալու հայրենակիցներիս արդար պահանջին:
Կարդացեք նաև
Նիկոլ հեռացիր, քանի դեռ հնարավոր է իրավիճակ փոխել»:
Մինչ այդ ոստիկանները Ազատության հրապարակում վարչական ձերբակալության էին ենթադրկել 79 հոգու, այդ թվում՝ իրավապաշտպաններ Ռուբեն Մելիքյանին ու Ավետիք Իշխանյանին, ԱԱԾ էին տարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, հրապարակից հեռացրեցին խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, չնայած հետո նա նորից եկավ հրապարակ: Հետո ոստիկանությունը բռնի ուժով տարավ ՀՅԴ-ական մարզպետ Աշոտ Սիմոնյանին եւ այլ քաղաքացիների:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































