Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շնորհակալ եմ, որ ինձ ձերբակալում են, մի փոքր լավ եմ զգում, որովհետեւ շատ դժվար է դիմանալ այս անպատվությանը». Ռուբեն Մելիքյանին ձերբակալեցին

Նոյեմբեր 11,2020 13:08 Share

Այսօր ժամը 13-ին, ինչպես հայտնի է, հանրահավաք էրկազմակերպվել Ազատության հրապարակում՝ Արցախի հողերը հանձնելու Ալիեւ-Փաշինյան-Պուտին պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահանջով: Սակայն ոստիկանությունը, ԱԱԾ-ն Ազատության հրապարակում հավաքվողներին բերման է ենթարկում բաժիններ:

Քիչ առաջ ձերբակալվեց նաեւ Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա ուղիղ եթերում հայտարարեց. «Պատերազմի օրերին հավաքներ էին կազմակերպվում ՄԱԿ-ի, միջազգային կառույցների գրասենյակների, դեսպանատների մոտ, ռազմական դրության ժամանակ չէին խոչընդոտում, պատերազմն ավարտվել է ու ոստիկանությունը խոչընդոտում է քաղաքացիներին ու պաշտպանում է հող հանձնող դավաճաններին»:

Ռուբեն Մելիքյանին ձերբակալելիս ասացին, որ չթույլատրված հավաքի է մասնակցում: Նա ասաց. «Ուրեմն ձերբակալեք: Ինձ ձերբակալեցին դավաճանի պաշտպանները, այն մարդիկ, որոնք մեր զինվորներին, ընկերներին սպանեցին ու որեւէ զինվորական պատվով չհուղարկավորեցին Շուշի քաղաքում, հիմա ինձ ձերբակալում են: Ես շնորհակալ եմ, որ ինձ ձերբակալում են, ինձ լավ եմ զգում մի փոքր, որովհետեւ շատ դժվար է դիմանալ այս անպատվությանը»:

Ըստ Ռուբեն Մելիքյանի, Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ խոստացել էր վրեժ լուծել ու սա իր վրեժի դրսեւորումն է:

Ռուբեն Մելիքյանին տարան Կենտրոնի ոստիկանություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30