Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ ոստիկանները ստիպված են հրահանգը կատարում». Ավետիք Իշխանյան

Նոյեմբեր 11,2020 16:17 Share

Ազատության հրապարակից 17 կուսակցությունների հանրահավաքի ժամանակ այսօր բերման ենթարկվածների թվում էր նաեւ իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նա արդեն բաց է թողնվել ոստիկանության բաժանմունքից:

Aravot.am-ի հետ զրույցում Իշխանյանը նշեց. «Առանց հիմնավորման, ձեռքերս ոլորեցին եւ տարան Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն, մոտ ժամ ու կես հետո բաց թողին: Ոչ մի բան չեն ասել այդ ընթացքում… Ոստիկանները հրահանգ են կատարում, եւ ես կարծում եմ՝ դժգոհությամբ են կատարում այն: Տպավորությունս այնպիսին է, որ ստիպված են հրահանգը կատարում, որովհետեւ իրենք էլ են գիտակցում, որ երկիր են կորցրել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30