Լրահոս
Օրվա լրահոսը

Ծուխ՝ ԱԺ բակում. քաղաքացիներից մեկը «дым шашка» կոչված միջոցն է նետել

Նոյեմբեր 11,2020 21:12 Share

ԱԺ-ի դիմաց հատուկ միջոց է բաց թողնվել բակում հավաքված քաղաքացիների ուղղությամբ. ծուխ է տարածվել: Սպասվում էր ԱԺ արտահերթ նիստ, որը չկայացավ՝ «Իմ քայլի» պատգամավորների չներկայանալու պատճառով: ԱԺ-ի բակում վահանավոր ոստիկաններ են: Ըստ չճշտված տեղեկությունների՝ տուժած քաղաքացի կա: Լրագրողների հետ զրույցում ոստիկանության ներկայացուցիչ Գ. Այվազյանը հայտարարեց, որ իրենք չեն հատուկ միջոց կիրառել, այլ մի քաղաքացի է այն շպրտել. «Բռնել ենք արդեն: Քաղաքացին է նետել՝ «дым шашка» կոչված միջոցն է եղել»:

Ապա` Այվազյանը ծիծաղելով ասաց, որ ոստիկանները չէին կարող քաղաքացիների դեմ նման բան կիրառել: «Սա Նիկոլի ոճն է, նա ողջ ընթացքում նման սադրանքներ է անելու: Նա բախումներ է հրահրում»,-հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել