Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը սա անում՝ նա ուզում է օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու համար. Նիկոլ Փաշինյանի 2016-ի ելույթից. 4rd.am

Նոյեմբեր 13,2020 11:43

4rd.am. Հատված 2016թ. հուլիսի 22-ին Խորենացի փողոցում Նիկոլ Փաշինյանի ելույթից.

«Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ Ղարաբաղի հարցում այսպես կոչված մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես Լավրովի պլան: Դա մի խայտառակ ու ստորացուցիչ լուծում է Հայաստանի Հանրապետության համար:

Եվ այդպիսի լուծման համաձայնվելը ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլ նաև՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը սա անում՝ բացի աշխարհաքաղաքական պատճառներից, այստեղ կա անձնական մոտիվ՝ նա ուզում է օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու համար ու արձանագրել, որ ժամանակին ինքը ճիշտ էր ասում այդ տարածքների մասին: Սա ամոթալի մոտեցում է:

Չի կարող խոսք լինել այդ մասին մի իրավիճակում, երբ Ալիևը ատամները սրած ամեն օր հոխորտում է ՀՀ մասին: Սա նշանակում է խոսել ՀՀ և ԼՂՀ կապիտուլյացիայի մասին: Հայ ժողովուրդը ամեն ինչ պետք է անի խուսափելու համար դրանից: Սա քաղաքական դաշտի առաջին հարցն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30