Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը Ամարասի Արթուրի հետ Ստեփանակերտում հյուրընկալվել է Արցախի նախագահին

Նոյեմբեր 13,2020 19:35

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր գնդապետ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուրի) հետ Ստեփանակերտում հյուրընկալվել եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։

Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Երևան համայնքը իր բաժին կարևոր մասնակցությունը կունենա Ստեփանակերտի՝ բնականոն կյանքին վերադառնալու հարցում: Իսկ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, որոնք պատերազմի պատճառով ժամանակավորապես ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում:

Նախագահի հետ հանդիպումից հետո վերադարձել ենք մեզ վստահված մարտական դիրքեր»։

Այսօր գնդապետ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուրի) հետ Ստեփանակերտում հյուրընկալվել եմ Արցախի Հանրապետության նախագահ...

Posted by Hayk Marutyan on 2020 թ. նոյեմբերի 13, ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30