Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան

Դեկտեմբեր 01,2020 19:22

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում»  ավանդային ակցիան: Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ձևակերպելով «Շահավետ» ՀՀ դրամով  ավանդատեսակը 365-730 օր ժամկետով տարեկան 10%  տոկոսադրույքով՝ հաճախորդներին տրվում է հնարավորություն կրկնապատկել ավանդի տոկոսադրույքը:

Ակցիայի ավարտին 10 շահողների ավանդների տարեկան տոկոսադրույքը կկրկնապատկվի՝ սահմանվելով 20%:

Ավանդը ձևակերպվում է տարեկան 10% տոկոսադրույքով՝ տոկոսագումարները  ավանդի ժամկետի վերջում ստանալու պայմանով: Ավանդի գումարի առավելագույն սահմանաչափը, որի նկատմամբ կկիրառվի 20% տոկոսադրույք, կազմում է 10 մլն ՀՀ դրամ: Ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում 20% տոկոսադրույքը չի կիրառվում, իսկ տոկոսները հաշվարկվում են տվյալ ավանդատեսակի համար Բանկում գործող ստանդարտ պայմաններով:

Յուրաքանչյուր հաճախորդ  կարող է մասնակցել  ակցիային միայն մեկ ավանդով:

Ավանդների տարեկան եկամտաբերությունը 10%-ի դեպքում  կազմում է 9.97%,  20% դեպքում՝ 19.95% : Տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:

«Շահավետ ներդրում» ակցիային մասնակցում են նաև «Պրոգրես»  «Հարմարավետ» և «Սոցիալական» ավանդները՝  տվյալ ավանդատեսակների համար Բանկում գործող պայմաններով:

Հաճախորդների հարմարավետության համար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է  ձևակերպել ավանդ «Վիդեո Բանկ» ծառայության միջոցով՝ հեռահար եղանակով, առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:

Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/promotion/shahavet-nerdrowm, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031