Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորաշեն համայնքի ավագանին միանում է իշխանությունից վարչապետի և կառավարության անցնցում հեռացման պահանջին»

Դեկտեմբեր 08,2020 11:04

Մեծ ուշադրությամբ հետևելով հանրապետությունում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակին, տեսնելով քաղաքական իշխանության ապակառուցողական, ապազգային, հասրակության նկատմամբ վարած մանիպուլյացիոն քաղաքականությունը, պատերազմի առաջին օրերից և հետպատերազմյան ընթացքում իշխանության վարած ապիկար քաղաքականությունը՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության, ռազմագերիների, փախստականների, անհետ կորածների հարցերով, որոնցից մեկը մեր գործընկեր՝ ավագանու հարգարժան անդամ Հարություն Կիրակոսյանն է, ինչպես նաև հայտնվելով անհամաձայնություն վարչապետի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթին,

Նորաշեն համայնքի ավագանին որոշում է՝
միանալ Հայաստանի Հանրապետության համայնքների մեծամասնության արդարացի պահանջին և անվերապահորեն պահանջել Հ.Հ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անցնցում հեռացումը իշխանությունից։

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԱԶԳԻՆ։

Նորաշեն համայնքի ավագանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031