Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը կարող է հրաժարվել հարցին պատասխանել, սակայն նման պահվածքով միայն հեղինակազրկում է սեփական անձը. «Մեդիա պաշտպան»

Դեկտեմբեր 09,2020 10:17

Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանն ԱԺ միջանցքում փորձել է հարց ուղղել Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանին, որը հունից դուրս է եկել ու վիրավորել լրագրողին։ Սյուզի Բադոյանն ասում է՝ «Դուք մոռացել եք, որ պատգամավոր եք»։ Միքայել Զոլյանն ասում է, որ տվյալ լրատվականի լրագրողի հարցերին ինքը չի պատասխանի, բայցի այդ վիրավորում է լրագրողին անձնապես։ Հիշեցնենք, որ օրենսդիրի ներկայացուցիչը նախկինում աշխատել է Երևանի մամուլի ակումբում ու զբաղվել է նաև լրագրողների իրավունքների պաշտպանությամբ։ Սա աննախադեպ է ու առավել ամոթալի։ Լրագրողների մասնագիտական աշխատանքի հանդեպ պատգամավորի վերաբերմունքը պետք է լիներ առավել բարձր, մինչդեռ վերջինս ցույց է տալիս իր ակնհայտ անհանդուրժող վերաբերմունքը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում պատգամավորի վարքը․ վերջինիս լիազորությունների մեջ է մտնում լրագրողների՝ հանրային հնչեղություն ստացած հարցերին, պատասխանելը։ Պատգամավորը կարող է հրաժարվել հարցին պատասխանել, սակայն նման պահվածքով միայն հեղինակազրկում է սեփական անձը։ ԱԺ էթիկայի հանձնաժողովին կոչ ենք անում ընթացք տալ ստեղծված իրավիճակին, պատգամավորի դեմ կիրառել համապատասխան պատժիչ մեխանիզմներ։

Մեդիա պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031