Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Վարդևանյան. Լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը կրկին մերժվեցին

Դեկտեմբեր 17,2020 17:38 Share
Աջակցեք aravot.am-ին

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերաքննիչ քրեական դատարանում մի քանի ժամ քննության առնվեց դատախազության վերաքննիչ բողոքը, որի վերաբերյալ շատ սպառիչ և հիմնավոր ներկայացրեցինք մեր առարկությունները։

Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը ԿՐԿԻՆ ՄԵՐԺՎԵՑԻՆ՝ դատավոր Բեկթաշյանի չափազանց կարևոր որոշմամբ։

Դատավոր Հովհաննիսյանի բացառիկ պատճառաբանված դատական ակտը մնաց օրինական ուժի մեջ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: