Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարող և չեմ ուզում հասկանալ՝ ինչո՞ւ որևէ կերպ Հայաստանը չէր կարող ներկայացված լինել այն պաշտոնյայով, որը կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին». Աշոտ Մելիքյան

Դեկտեմբեր 18,2020 19:15

«Ես դիտում էի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ուղիղ հեռարձակումը, և այնտեղ բացակայում էր Հայաստանի ղեկավարը»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում վրդովվեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա նշեց՝ հասկանալով, թե որն է պատճառն այդ  բացակայության, ասաց. «Չեմ կարող և չեմ ուզում հասկանալ, թե ինչու որևէ կերպ Հայաստանը չէր կարող ներկայացված լինել այն պաշտոնյայով, որը կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին: Հերթական անգամ Ադրբեջանի ղեկավարը, միակողմանի ներկայացնելով ամբողջ իրողությունը, բազմաթիվ ստերով ևս մեկ անգամ կարծես իր տեսակետը բրդեց առաջ: Ցավոք, որևէ կերպ դրան մենք հնարավորություն չունեցանք պատասխանել: Հիմա մեծ ջանքեր եմ կիրառում, որպեսզի զսպեմ վրդովմունքս: Որպեսզի նման խայտառակ իրավիճակներում չլինենք, առաջին հերթին կայունություն և պետականություն պետք է վերականգնենք: Այս ծանր պարտությունից հետո հասարակությունը պետք է ուշքի գա և ներքին խնդիրներին գտնի լուծումներ»:

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ այդ խնդիրներից մեկը տեղեկատվական ոլորտն է. «Այն աղետալի վիճակում է, և պրոֆեսիոնալ նորմերն ու օրենքները ոտնահարվում են: Դա լավ հետևանքների չի կարող բերել»:

Խոսելով գերիների թեմայի մասին՝ նա ասաց. «Հասարակությունում պետք է «մի վնասիր» սկզբունքով մոտեցումը լինի, այլ ոչ թե կրքերն ու էմոցիաները թույլ տալ, որ չափերն անցնեն: Կարծում եմ՝ այն նվազագույն պահանջները, որոնք այս իրավիճակում պետք է կիրառվեն, դա նաև հասարակության համար պետք է դառնա աքսիոմ: Համացանցն աղետալի վիճակում է, օրինակ՝ ֆեյսբուքում հանդիպեցի, որ ինչ-որ մեկը մի գերեվարված անձի մասին պատմում էր, որ ինքը հոգեբուժարանում է, նրա տվյալներն էր ասում: Դա չի կարող ընկալվել այլ կերպ, քան այդ մարդուն վնաս հասցնելու փաստ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031