Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ապագան ավելի լավը պետք է դարձնենք՝ ամուր ձեռքերով, միասնական ջանքով․ Արտակ Բեգլարյան

Հունվար 01,2021 18:25

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը «ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.

«Անհետ կորածների հարազատների հետ Վերածննդի հրապարակից մեկնարկած երթով փակեցինք չարաբաստիկ 2020 թվականը և մուտք գործեցինք 2021 թվական Ստեփանակերտի Մայր տաճարում Պարգև Սրբազանի ձեռամբ մատուցված պատարագով՝ նվիրված զոհվածների հիշատակին:

Եթե իմանայի, որ մաղթանքներս կկատարվեն, չեք պատկերացնում, թե ինչեր կմաղթեի բոլորիդ: Պարզապես իմացեք, որ որքան թույլ է տալիս սրտիս ու հոգուս տարողունակությունն ու ամրությունը, այդչափ կիսում եմ բոլորիդ կսկիծն ու բերկրանքը, սակայն դրանից առավել լցված եմ հավատով, հույսով ու վճռականությամբ, որ ապագան ավելի լավը պետք է դարձնենք՝ մեր ամուր ձեռքերով, մեր կոտրված սրտերով, մեր միասնական ջանքով ու քրտինքով:

Գրկում եմ բոլորիդ և հավաստիացնում, որ որպես կարեկից մարդ ու վճռական հայրենակից՝ ես պատկանում եմ բոլորիդ:

Խաղաղություն, ամրություն ու միայն բերկրանքի արցունքներ ձեզ այս տարում»:

 

Անհետ կորածների հարազատների հետ Վերածննդի հրապարակից մեկնարկած երթով փակեցինք չարաբաստիկ 2020 թվականը և մուտք գործեցինք...

Posted by Artak Beglaryan on 2020 թ. դեկտեմբերի 31, հինգշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031