Լրահոս
Օրվա լրահոսը

Սովետական քարտեզներով ո՞ւմ եք ինչ բացատրում, ո՞ւմ եք ապացուցում, որ զիջվող տարածքները ի սկզբանե և հետագայում էլ եղել են Հայկ. ԽՍՀ կազմում. Գեւորգ Դանիելյան

Հունվար 03,2021 11:53 Share

Արդարադատության նախկին նախարար, Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Սովետական քարտեզներով ո՞ւմ եք ինչ բացատրում, ո՞ւմ եք ապացուցում, որ զիջվող տարածքները ի սկզբանե և հետագայում էլ եղել են Հայկ. ԽՍՀ կազմում։ Մարդու իրավունքների պաշտպան պարոն Ա.Թաթոյանին ԱԳՆ-ն տվել է հետևյալ պաշտոնական պատասխանը. «… պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգության բնույթի միջոցառում է՝ կողմերի ՓԱՍՏԱՑԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ գտնվող բնագծերում, որը անմիջականորեն կամ միջնորդավորված բանակցվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև»։

Հիմա փորձեք, այնուամենայնիվ, համակերպվել այն մտքի հետ, որ ասենք՝ Շուռնուխը, Որոտանի ճանապարհի կամ Քարահունջի մի հատվածը և այլն, գտնվել են Ադրբեջանի փաստացի վերահսկողության բնագծում, որ դրանք բացառապես պաշտպանական և անվտանգության բնույթի միջոցառման համատեքստում են և միայն մարտական հերթապահություն իրականացնելու համար է։ Իսկ նրանք, ովքեր սովետական շրջանի ղեկավարներին մեղադրում էին, թե բա ինչո՞ւ են Ադրբեջանի տարածքով ճանապարհ կառուցել, այդ քարտեզները ցույց տվեք, որ նոր արդարացում հորինեն։

Հետագա բանակցային գործընթացներում չափազանց խոցելի ստարտային վիճակ է ստեղծվում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել