Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստական ճանապարհով հնարավոր չէ սահմանափակել գյուղական բնակչության ազատ տեղաշարժը: Լուծումներ կան, դրանք ուղղակի նկատել ու հասկանալ է պետք. Գևորգ Դանիելյան

Հոկտեմբեր 14,2026 10:29 Share
Աջակցեք aravot.am-ին

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ովքեր հայտարարում են, թե մարզերից եկողները պետք է ավտոմեքենաները կանգնեցնեն Երևանի մուտքի մոտ և շարունակեն ավտոբուսներով, հավանաբար, բնիկ երևանցիներ են, ոչ թե մարզերի նախկին բնակիչներ։ Կատարյալ անմիտ քաղաքաշինությամբ հազարավոր բարձրահարկեր կառուցելու արդյունքում, ուրբանիզացիայի առանց այդ էլ բարձր ցուցանիշ ունեցող երկրում գյուղական բնակչության համար մայրաքաղաքային կյանքը գայթակղիչ դարձնելով և հընթացս նրանց տնտեսական, սոցիալական, կրթական և տարաբնույթ այլ կախվածության հասցնելով, արհեստական ճանապարհով հնարավոր չէ սահմանափակել նրանց ազատ տեղաշարժը։

Վերջ տվեք հրամայական֊-կարգադրիչ պրիմիտիվ ու իրավիճակային մեթոդաբանությանը, քննարկեք խորքային խնդիրները նեղ մասնագետների հետ, լուծումներ կան, դրանք ուղղակի նկատել ու հասկանալ է պետք։ Գոնե առաջնահերթ ներդրեք էլեկտրոնային կառավարման լիարժեք համակարգ, որպեսզի մարդիկ հարկադրված չլինեն իրենց ժամանակն ու սուղ միջոցները ծախսել անմիտ երթևեկությունների վրա։ Կարմիր գծերի տասնապատիկ թանկացումները ձեզ ոչինչ չհուշեցի՞ն…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031