Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է իրական պետությունը

Հունվար 10,2021 20:22

Պետական ավանդույթներ ունեցող երկրներում, սերունդները դաստիարակվում, կրթվում են պետական մտածողությամբ՝ անկախ ընտրած մասնագիտությունից։ Առավել քան պետական մտածողությամբ են օժտված, հատկապես քաղաքական գործչի հավակնություններ ունեցող անձինք և  նման երկրներում անհնար է, օրինակ փաստաթղթերը կեղծած և զինվորական ծառայությունից խուսափած,  դատարանով պատիժ կրած անձի պատգամավոր ընտրվելը։ Ինչ վերաբերում է պետական ծառայողներին, հատկապես՝ բարձրաստիճան զինվորականներին, իրավապահ մարմինների աշխատողներին, ապա նրանք ոչ միայն ունենում են բարձրակարգ մասնագետների որակավորում, այլև նվիրված են պետությանը, շեշտում եմ՝ պետությանը, այլ ոչ թե պետության այդ օրվա ղեկավարին, ի դեպ՝ անկախ տվյալ երկրի ժողովրդավարական կամ բռնապետական լինելու հանգամանքից։

Իհարկե, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ այդպիսի երկրներում հնարավոր է, որ ինչ-ինչ հանգամանքներում իշխանության գա ինչ-որ արկածախնդիր և վտանգի  երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջությունը, պետականությունը։

Սակայն նման երկրներում,  վերը նշված կառույցները, որոշակի ժամանակավոր թմբիրից դուրս կգան և․․․ կամ տվյալ արկածախնդիր ղեկավարի կուսակիցներն անվստահություն կհայտնեն նրան, «սահմանադրական» ճանապարհով հեղաշրջում անելով, կամ բարձրաստիճան զինվորականությունը (Գլխավոր շտաբ) զինվորական հեղաշրջում կիրականացնի, ձևավորելով այո՝ ռազմական խունտա, կամ իրավապահները քրեական գործեր կհարուցեն և  կկալանավորեն պետությունը կործանող արկածախնդրին։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031