Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես դիմագրավել ճանապարհների «ապաշրջափակման» սպառնալիքներին․ «Ազգ»

Հունվար 23,2021 09:28

Ադրբեջանում գտնվող մեր գերիների հետ վերադարձը ձախողելը մոռացության տալու նպատակով Նիկոլ Փաշինյանին սպասարկող պետական քարոզչամեքենան գովերգում է հունվարի 11-ին Մոսկվայում նրա ստորագրած «ճանապարհների ապաշրջափակման» հայտարարությունր, ջանալով ապացուցել անապացուցելին՝ ներկայացնել այն որպես Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող լուրջ քայլ:

Վերոնշյալը մեր տնտեսական անվտանգության սպառնալիքներն են, որոնց պետք է կարողանանք դիմագրավել: Ինչպե՞ս:

1. Ամենակարճ ժամկետներում կառուցել Գորիս-Կապան ճանապարհի Ադրբեջանի տարածքով անցնող հատվածներին փոխարինող նոր ճանապարհներ, որոնք հեռու կլինե հայ-ադրբեջանական սահմանից: Գաղտնիք չէ, որ տեղանքը լեռնային է եւ շատ բարդություններ կան, բայց ամեն գնով դա պետք է անել: Կամ ընդլայնել եւ բեռնափոխադրումների համար անցողիկ դարձնել գոյություն ունեցող այլընտրանքային՝ Տաթեւից Կապան տանող ճանապարհը:

2. Անհապաղ վերսկսել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը, որը դադարեցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից: Հիշեցնենք, որ այս մայրուղին պետք է էապես կրճատեր Իրանից մինչեւ Սեւ ծով բեռնափոխադրումների ժամանակը, էժանացներ փոխադրման արժեքը, Հայաստանը դարձներ տարանցիկ երկիր, աշխուժացնելով հայ-իրանական հարաբերությունները եւ նպաստելով այդ ճանապարհի մոտ գտնվող բնակավայրերի տնտեսական զարգացմանը: Ընդ որում, այս ճանապարհի շինարարությունը պետք է վերսկսել առաջին հերթին Սյունիքով անցնող հատվածների կառուցմամբ:

3. Կյանքի կոչել հայ-իրանական ազատ տնտեսական գոտին Մեղրիում, որի մասին այս իշխանությունը մոռացել է: Մեղրու ազատ տնտեսական գոտու կառուցումը հույժ անհրաժեշտ է թե՛ մեզ համար, թե՛ Իրանի: Այդպիսով, մենք ուղղակի հարաբերություններ ենք պահպանում եւ զարգացնումՙ առանց թուրք-ադրբեջանական տրանսպորտային եւ այլ կախվածության: Միաժամանակ, խթանվում է հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի ամբողջ շղթան եւ տնտեսական աշխուժություն ստեղծում անմիջապես Սյունիքում:

Վերոնշյալ քայլերը թույլ կտան դիմագրավելու թուրքադրբեջանական «ապաշրջափակում» կոչվող ծավալապաշտությանը, կամրապնդեն մեր տնտեսական, հետեւաբար եւ քաղաքական անկախությունը, դրական ազդեցություն կունենան Սյունիքի բնակչության համար, Իրանին հնարավորություն կտան օգտագործելու մեր, այլ ոչ թե թուրքադրբեջանական ճանապարհները եւ կնվազեցնեն Նախիջեւանով անցնող ճանապահների թողունակությունն ու մրցունակությունը: Սակայն միանշանակ է, որ պարտված, թշնամու առջեւ ստորացված իշխանության եւ նրա ղեկավարի առկայությամբ այդ քայլերն անհնար է լինելու իրականացնել:

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031