«Ասում են՝ իսկ կարո՞ղ է Ադրբեջանը բան անի, հանկարծ ԹՐԻՓՓ-ը լինի, բայց ընդհանուր ապաշրջափակումը չլինի: ԹՐԻՓՓ-ն արդեն իսկ ապաշրջափակում է, հասկանո՞ւմ եք»,- ԱԺ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Նույնիսկ եթե մենք գնանք դաշնակցական այս «Կիկոսի մահվան» կանխավարկածով, ենթադրենք հյուսիսային ճանապարհները, ասենք՝ Իջևանի ճանապարհը, որն էլի ռուսական կոնցեսիայի տակ է՝ երկաթուղին չբացվեց, իսկ ԹՐԻՓՓ-ը բացվեց, այդ ԹՐԻՓՓ-ը հո մեր համար էլ է բաց։ Մենք հո Երևանից կարողանալու ենք գնացք ուղարկել ԹՐԻՓՓ-ով Ռուսաստան, ԹՐԻՓՓ-ով Ղազախստան, ԹՐԻՓՓ-ով Թուրքմենստան: Մենք հո Ռուսաստանից կարողանալու ենք ԹՐԻՓՓ-ով բերել ցորեն, բենզին, հո կարողանալու ենք: Թե՞ ձեր ասածն այն է, որ կարող է ԹՐԻՓՓ-ը մի պետության համար մենակ աշխատի աշխարհում, ու դա էլ չլինի Հայաստանը։ Ո՞նց կարող է նման բան լինել»,- նշեց Եղոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա հավելեց․ «Հետևաբար, նույնիսկ ամենավատ, ամենահոռետեսական կանխատեսման դեպքում, ուրիշ բան եթե չլինի, մենակ այդ մի երկաթգիծը եթե լինի՝ Երևան-Նախիջևան -Մեղրի և աշխարհի արևելյան կողմերը, դա արդեն իսկ մեր համար ապաշրջափակում է»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































