Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Ազգային գաղափարախոսությունն ու ազատության գաղափարները իրար չեն հակասում»

Հունվար 27,2021 22:55

Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մի խումբ համախոհների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկրի սոցիալ-տնտեսական, անվտանգային խնդիրները, տարածաշրջանի աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները, Հայրենիքի փրկության շարժման գործունեությունը և այլ հարցեր։

Հանդիպմանը ներկա երիտասարդները բարձրացրել են մեր երկրում ազգային գաղափարախոսության ամրապնդման, ազգային իշխանությունների ձևավորման անհրաժեշտությունը, լսել Վազգեն Մանուկյանի տեսակետներն այդ հարցերի վերաբերյալ։

Մանուկյանի խոսքով՝ ազգային գաղափարախոսությունն ու ազատության գաղափարները իրար չեն հակասում, պարզապես պետք  է կարողանալ դրանք ճիշտ համադրել։ Երկրում ազգային և ժողովրդավարական արժեքներով քաղաքացի ձևավորելու գործում նա առաջին հերթին կարևորել է կրթական համակարգի դերը։

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են մեր երկրում ստեղծված իրավիճակում իշխանափոխության հրատապության հարցը, հետաքրքրվել Հայրենիքի փրկության շարժման ծրագրերի մասին և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն աջակցելու Շարժման գործունեությանը։

Վազգեն Մանուկյանը շեշտել է, որ Հայաստանում իշխանափոխության պահանջը քաղաքական պահանջ չէ, այլ պետականության պահպանման, երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտություն։

Հայրենիքի փրկության շարժում

Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մի խումբ համախոհների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական...

Posted by Հայրենիքի փրկության շարժում on 2021 թ. հունվարի 27, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031